Եվգենի Պետրոսյանը ծիծաղել է «Կրոտ» խմած Ալիբասովի վրա (վիդեո)

11:13   26 հունիսի, 2019

Երաժշտական պրոդյուսեր Բարի Ալիբասովի թունավորումը հումորիստ Եվգենի Պետրոսյանին հիշեցրել է իր հին կատակը։ Այդ բովանդակությամբ հրապարակումը նա տեղադրել է Instagram-ի իր էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Евгений Петросян (@petrosyanevgeny)

«10 տարի առաջ «Ծուռ հայելու» ընթացքում ես ներկայացնում էի Լեոնիդ Նատապովի մենախոսությունը՝ «Նվերներ»»,- գրել է Պետրոսյանը՝ դրանից հատված հրապարակելով եւ Ալիբասովին առողջություն մաղթելով։

Հոլովակում Եվգենի Վահանովիչը պատմում է, որ մի անգամ սպիրտային խմիչքի փոխարեն սանտեխնիկին գել էր տվել։ Աշխատակիցն այն ընկալել էր որպես ալկոհոլային խմիչք եւ մեծ կում արել։ «Նրա որովայնում ինչ-որ բան էր պայթել»,- ասել է Պետրսյանը։ Դրանից հետո աշխատակիցն ասել է. «Լիկյորը փչացած է, բայց խմել կարելի է»։

Բարի Ալիբասովը հիվանդանոցում է հայտնվել հունիսի 4-ին քիմիական միջոցից սուր թունավորման պատճառով։ Հաղորդվում էր, որ նա խողովակների մաքրման համար միջոց է խմել՝ այն շփոթելով հյութի հետ։ Բժիշկները նրա մոտ ստամոքսի այրվածք էին հայտնաբերել։ Ալբասովին հիվանդանոցից դուրս են գրել հունիսի 17-ին։ Սակայն որոշներն այդ պատմությունը համարում են սկանդալային պրոյուսերի հորինվածքը։



© NEWS.am STYLE