«Կրկին միասին». Տիգրան Քեոսայանը դստեր տոնին պարում է նախկին եւ ներկայիս կանանց հետ

12:11   26 հունիսի, 2019

Զարմանալի է, բայց այն բանից հետո, երբ 21 տարվա ամուսնությունից հետո ռեժիսոր Տիգրան Քեոսայանը լքել է կնոջը՝ Ալյոնա Խմելնիցկայային հանուն Մարգարիտա Սիմոնյանի, նրան հաջողվել է նաեւ ընկերացնել երկու կանանց։ Նրանք հաճախ են միասին լուսանկարներ հրապարակում եւ համացանցում փոխանակվում փոխադարձ հաճոյախոսություններով։

Картинки по запросу тигран кеосаян

Առաջին ամուսնության ընթացքում լույս աշխարհ եկած Քեոսայանի կրտսեր դուստրն ինը տարեկան է դարձել, եւ ծնողներն իսկական տոն են կազմակերպել։ Ուրախացել են ոչ միայն երեխաները, այլեւ մեծերը։ Ալյոնա Խմելնիցկայան տեսանյութ է հրապարակել, որում պարում է Սիմոնյանի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Алена Хмельницкая актриса (@alxmel)

«Կրկին միասին, կրկին կողք կողքի»,- մեկնաբանություններում արտիստը մեջբերել է հայտնի հիթը՝ հրապարակելով Քեոսայանի լուսանրկարը երեխաների մայրերի հետ։

Խմելնիցկայան մի քանի հեշթեգ է օգտագործել, որոնք պատասխանում են նախկին ամուսնու նոր կնոջ հետ հարաբերությունների մասին բոլոր հարցերին՝ միայն թե հարկավոր չէ նախանձել, այո, մենք այլմոլորակայիններ ենք, մենք գեղեցիկ ենք, բոլորին բարիք ու սեր։

Մարգարիտա Սիմոնյանի եւ Ալյոնա Խմելնիցկակայի երկրպագուները հիացած են այսպիսի բարձր հարաբերություններով։



© NEWS.am STYLE