«Իմ փոքրիկ նապաստակը». Լուսինե Թովմասյանը կիսվել է ջերմ լուսանկարով

11:41   26 հունիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում Լուսինեն հրապարակել է դստեր՝ Արիանայի լուսանկարները։ Չքնաղ փոքրիկը վարակիչ ծիծաղում է։ «Իմ փոքրիկ նապաստակը»,- մեկնաբանություններում գրել է Լուսինեն։ Նրա էջը լի է դրական մեկնաբանություններով։ Հետեւորդները փոքրիկին արեւ են անվանել ու նշել, որ նա շատ անուշիկ է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Լուսինեն, ինչպես միշտ, ոճային կերպարում էր։ «Մի տեսակ ռոմանտիկա է արթնացել, որը երբեք չեմ ունեցել»,- գեղեցիկ կադրերը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE