Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ներքնազգեստի իր նոր ապրանքանիշը (ֆոտո)

13:11   26 հունիսի, 2019

Հեռուստաաստղ եւ մոդել Քիմ Քարդաշյանը կանգնած չէ տեղում։ Սպիտակ տանը փայլուն ելույթից հետո գեղեցկուհին դիզայներ է դարձել. նա թողարկել է նոր ապրանքանիշը՝ մարմինը շտկող ներքնազգեստի ապրանքանիշը՝ Kimono Intimates, հայտնում է WWD-ն։ Գովազդային ֆոտոշարքի առաջին կադրերը գործարարն ու հեռուստաաստղը ներկայացրել է Instagram-ում։

«Վերջապես ես կարող եմ պատմել նախագծի մասին, որի վրա աշխատել եմ վերջին տարվա ընթացքում... Դրա իրագործման ծրագիրը հասունացել է 15 տարի։ Kimono-ն իմ հայացքն է շտկող ներքնազգեստին որն, իսկապես, կատարում է իր գործառույթները»,- իր ապրանքանիշի մասին պատմել է Քիմը։

Աստղի խոսքով՝ ներքնազգեստը նախատեսված է տարբեր տեսակի կազմվածքների եւ կյանքի բոլոր դեպքերի համար։ Լուսանկարներից մեկում Քարդաշյանը ցուցադրում է ներքնազգեստը, որը նախատեսված է զգեստների կամ բացվածքով շրջազգեստների համար։

«Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղի խոսքով՝ Kimono Intimates ապրանքանիշն ի հայտ է եկել նման ներքնազգեստի հետ իր բազմաթիվ էքսպերիմենտների արդյունքում։



© NEWS.am STYLE