Դասական ու ոճային. Աննա Դովլաթյանի լուսանկարը

14:44   26 հունիսի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Աննան բաց գույնի կոստյում է կրում, որը համադրել է թափանցիկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ոճային պայուսակ եւ արեւային ակնոց։ «Բարի առավոտ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է Աննան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Աննան մեղմ կերպարում է. նա բաց գույնի դասական հագուստ է կրում, իսկ կերպարն ամբողջացրել է դիմահարդարումը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին խոշոր աքսեսուարներ է ընտրել՝ ականջօղեր եւ ժամացույց։



© NEWS.am STYLE