Վառ ու հմայիչ. Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել

15:15   26 հունիսի, 2019

Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Դերասանուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգում։ Նա մարմնագույն հագուստ է կրում, որը համադրել է գեղեցիկ վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են շքեղ սանրվածքը եւ վառ դիմահարդարումը։ «Գեղեցկուհի», «Հոյակապ տեսք ունես»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում, վանդակավոր վերնաշապիկ եւ սեւ սպորտային կոշիկներ։ «Բնության հրաշք... Հայաստան, Շաքի ջրվեժ»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE