«Ամեն անհավանական գաղափար կամ միտք բնության գրկում թվում է կատարյալ հավանական». Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը

16:46   26 հունիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին կարճ շորտ է կրում, որը համադրել է զոլավոր վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցը եւ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ամեն անհավանական գաղափար կամ միտք բնության գրկում թվում է կատարյալ Հավանական»,- հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ տոպ էր կրում եւ կարճ շորտ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ վերնազգեստը, լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հմայիչ երգչուհու էջը լի էէ դրական մեկնաբանություններով։



© NEWS.am STYLE