Զգացմունքային ու համարձակ. Քենդալ Ջենները կրում է տարվա գույնը

23:42   26 հունիսի, 2019

Տարվա գույնը՝ մարջանագույնը, շարունակում է երկրպագուների հավաքել աստղերի շրջանում։ Նուրբ երանգի գլխավոր սիրահարներից մեկը Քենդալ Ջեններն է։ 23-ամյա աստղը զգեստապահարանի համար ընտրում է ամենականացի իրերը եւ հերթական անգամ կրել է այդ գույնի հագուստ, որն իդեալական է արեւայրուք ընդունած մաշկի համար։

Քենդալը կարճ կարդիգան է ընտրել եւ բարձր գոտիով տաբատ՝ ընդգծելով բարակ գոտկատեղն ու հրաշալի կազմվածքը։ Victoria’s Secret-ի «հրեշտակը» զգացմունքային ու համարձակ կերպարը հավասարակշռել է սպորտային կոշիկներով ու սպիտակ պայուսակով։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Instagram



© NEWS.am STYLE