Վերադարձ ակունքներին. Jacquemus-ի հոբելյանական ցուցադրությունը Պրովանսում

15:40   26 հունիսի, 2019

Արդեն տասը տարի է, ինչ Սայմոն Փորթ Ջաքմուսը թողարկել է նույն անունը կրող իր ապրանքանիշը, որն նրան ամբողջ աշխարհում հայտնի է դարձրել Le Chiquito պայուսակի շնորհիվ. այն սիրում են Ռիհաննան, Քիմ Քարդաշյանը, Պրիյանկա Չոպրան եւ այլ աստղեր։

Հոբելյանի առիթով Jacquemus ապրանքանիշի ներկայացուցիչներն իսկական շոու են կազմակերպել, որի մասին դեռ երկար կխոսեն։ Ֆրանսիական ապրանքանիշը ցուցադրություն է կազմակերպել դաշտավայրում՝ ծաղկած նարդոսի ֆոնին։

Պոդիումի փոխարեն վառ վարդագույն ճանապարհ է, որը Ալեքսանդրա դե Բետակայի կարգադրությամբ՝ փռել են նարդոսի շարքերի միջեւ։ Այս ընտրությունը պատահական չէ. սա հարգանքի տուրք է նկարիչներ Քրիստոյին եւ Ժաննա-Կլոդին եւ Դեւիդ Հոկնիի The Arrival of Spring in Woldgate, East Yorkshire in 2011 ցուցահանդեսին։ Արդեն երրորդ անգամ Ժակմյուսը իր ապրաքանիշի շոուն կազմակերպում է Ֆրանիսայի հարավում, սակայն Վալսենսոլում՝ առաջին անգամ։ Ցուցադրությունը հենց այստեղ անցկացնելու երկու պատճառ կար։ Իդեալական տարածքը ոգեշնչում է դարձել նոր հավաքածուի համար։ Բացի այդ՝ դիզայները մեծացել է այստեղից ոչ հեռու՝ Մալմորում, եւ նրան դուր է գալիս նարդոսի դաշատավայրերի գրավչությունը, որը վաղուց արդեն դարձել է Պրովանսի գլխավոր կլիշեն։

«Նախքան ցուցադրությունը ես նայել եմ «մուդբորդին» եւ մտածել «Tequila Sunrise» կոկտեյլի մասին»,- կատակում է Ջաքմուսը։ Այս հավաքածուն նրա նոևր սիրելի հնարքի պատկերազարդումը՝ աշխատանք պրինտերի հետ։ Եվ եթե նախորդ սեզոնին դիզայները միայն երեք հեղինակային պրինտ էր ներկայացրել, այժմ դրանք 35-ն են։

Աղբյուրը՝ Vogue



© NEWS.am STYLE