Մարինկա Խաչատրյանի շքեղ տեսքը

17:42   26 հունիսի, 2019

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Դերասանուհին, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, իր միկրոբլոգում հրապարակված կադրերում սպիտակ պիջակ է կրում եւ խոշոր աքսեսուրներ՝ փայլուն ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը. ընդգծված են շուրթերն ու աչքերը։

Ավելի վաղ դերասանուհին ցույց էր տվել նոր սանրվածքը։ Նա կադրերում վարդագույն բլուզ էր կրում, որը համադրել էր արեւային ակնոցի հետ։ Մեկնաբանություններում դերասանուհին օգտագործել էր նոր սանրվածք, մազերի նոր գույն հեշթեգերը։



© NEWS.am STYLE