Կանխատեսելի. Քիմ Քարդաշյանը զայրացրել է ճապոնացիներին

22:17   26 հունիսի, 2019

Ճապոնացիները զայրացել են այն պատճառով, որ «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ներքնազգեստի հավաքածու է թողարկել «Կիմոնո» (Kimono) անվան ներքո, հայտնում է BBC News-ը։

Քարդաշյանը հայտնել է սեփական արտադրության, մարմինը ձգող ներքնազգեստի թողարկման մասին։ Նա հայտարարել է, որ նոր ապրանքանիշը ոչ միայն համապատասխանում է բացառապես բոլոր կանանց, այլեւ «գովաբանում է եւ լավացնում կնոջ մարմինը»։

Հավաքածուն շատ հետաքրքիր է ստացվել։ Սակայն նոր արտադրանքի անվանումը դուրս չի եկել ճապոնացիներին։ Նրանք համացացնում բացասական են արձագանքել դրան՝ նշելով, որ այն վիրավորական է, քանի որ կիմոնոն իրենց ավանդական ազգային հագուստն է։ Ճապոնիայիում այն կրում են միայն հատուկ առիթներով։ «Մենք կիմոնո կրում ենք՝ նշելու համար նշանադրություններ, ամուսնություններ, ավարտական երեկույթներ, այն կրում ենք թաղմանը։ Դա հանդիսավոր հագուստ է, որը փոխանցվում է սերնդեսերունդ»,- BBC News-ին պատմել է ճապոնուհի Յակա Օխիշին։

Photo of a woman in a Kimono

Ճապոնուհու կարծիքով՝ մոդելի կողմից թողարկված ներքնազգեստը բոլորովին կիմոնո չի հիշեցնում, այլ այն, որ Քարդաշյանը պարզապես անվան համար բառ է ընտրել, որում «Քիմ» բառը կա եւ նշանակում է հարգանքի բացակայություն ճապոնական մշակույթի համար այդ հագուստի իրական նշանակության հանդեպ։



© NEWS.am STYLE