Գեղեցիկ շպար ու գրավիչ հայացք. Լիա Զախարյանի լուսանկարը

20:01   26 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Դերասանուհին կադրերը հրապարակել է իր միկրոբլոգում։ Նա սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է փոքրիկ ականջօղերի հետ։ Լիան գեղեցիկ դիմահարդարմամբ է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երիտասարդ դերասանուհու երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր են գրել սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիան սեւ հագուստ էր կրում, որի մի հատվածը թափանցիկ էր։ Դերասանուհին վառ շպար էր ընտրել. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ Հետեւորդները գնահատել էինն լուսանկարը՝ դերասանուհուն մի շարք հաճոյախոսություններ գրելով։



© NEWS.am STYLE