Լեոնարդո դի Կապրիոն գնդակի հարված է ստացել դեմքին. ամենածիծաղելի մեմերը

19:15   26 հունիսի, 2019

Պարզվում է՝ դերասան Լեոնարդո դի Կապրիոն լողափնյա վոլեյբոլի սիրահար է։ Պապարացիներին հաջողվել է ֆիքսել պահը, երբ Լեոն ընկերների հետ, որոնց շարքում էր նաեւ երգիչ Ռոնին Տիկը, վոլեյբոլ էր խաղում Մալիբուի ափին։

Դատելով լուսանկարներից՝ հարվածը բավական ուժեղ է եղել։ Ընկերները վազել են դեպի դերասանը եւ սկսել հարցնել՝ արդյոք նրա հետ ամեն ինչ կարգին է։ Լեոնարդոն վեր է կացել եւ շարունակել խաղը՝ անկախ փոքրիկ միջադեպից։ Սակայն հանրությունը հազիվ թե մոռանա այդ մասին. օգտատերերը մեմեր են պատրաստում հարվածի պահից։

Գնդակ. Բռնիր ինձ, եթե կարող ես։

Լեոնարդո.

Լուսանկարները՝ Getty Images, Legion Media



© NEWS.am STYLE