Ի վերջո, եղել է, թե ոչ. Ալիբասովը ներկայացրել է թունավորման ապացույցները

23:16   26 հունիսի, 2019

Ռուս հայտնի պրոդյուսեր Բարի Ալիբասովին հոգնեցրել են լուրերը, եւ նա ապացույցներ է ներկայացրել խողովակների մաքրման համար նախատեսված միջոցներով թունավորման մասին։ Այս մասին հայտնում է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը՝ հղում անելով «На-На» խմբի PR տնօրեն Վադիմ Գորժանկինին։

Նա բացատրել է, որ Բարի Ալիբասովը թունավորումը բեմադրելու եւ PR-ի մեղադրանքներից հետո որոշել է հրապարակել բժշկական քարտի քաղվածքի պատճենը։

Հիվանդանոցից տրված քաղվածքում ասվում է, որ 72-ամյա Բարի Ալիբասովը սուր թւոնավորումների բաժանմունք է տեղափոխվել շտապօգնության բժիշկների կողմից հունիսի 4-ին եւ դուրս է գրվել հունիսի 17-ին։ Որպես ախտորոշում՝ նշվում է «քիմիական թունավորում այրող հեղուկով», ինչի արդյունքում Ալիբասովը ստացել է «կոկորդի լորձաթաղանթի, կերակրափողի 3-4 աստիճանի եւ ստամոքսի 2-րդ աստիճանի քիմիական այրվածք», ինչպես նաեւ մի շարք բարդություններ։

Картинки по запросу бари алибасов

Օրերս Ալիբասովին մեղադրել էին PR-ի նպատակով թունավորումը բեմականացնելու մեջ։ Առիթն անհամապատասխանություններ էին, որոնք նկատել էր բժիշկ-գաստրոէնտերոլոգը։



© NEWS.am STYLE