Երեւան է ժամանել Գալուստյանը, կամ ինչու է շոումենն ապրում Ռուսաստանում եւ ոչ Հայաստանում

10:11   27 հունիսի, 2019

Ռուսասատնում հայտնի շոումեն եւ կատակերգու Միխայիլ Գալուստյանը ժամանել է Երեւան։ նա Instagram-ում հոլովակ է հրապարակել՝ հայտնելով, որ մեկ շաբաթով մեկնում է իր պատմական հայրենիք։

«Դեպի իմ պատմական հայրենիք։ Այնտեղ կհանդիպենք»,- հրապարակումը մեկնաբանել է Միխայիլ Գալուստյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Михаил Галустян (@m_galustyan)

Մեկնաբանություններում նրա հետեւորդների մի մասը շոումենին «մեղադրել են» նրանում, որ Միխայիլ Գալուստյանն, ամեն դեպքում, Մոսկվայում է ապրում։ «Այդպիսի գովազդ եւ Վրաստնում իրադարձություններից անիմիջապես հետո իսկապես ճիշտ ժամանակին է։ Մի հարց՝ եթե Հայաստանն այդքան հիանալի ու հիասքանչ է, ինչո՞ւ եք բոլորդ Ռուսաստանում։ Միանգամից ասեմ՝ ես ոչ ոքի բացասաբար չեմ վերաբերվում, ինքս էլ մետիս եմ, եւ հայկական արյուն առկա է, պարզապես հետաքրքիր է՝ ինչու եք դուք այդքան սիրում ձեր հյուրընկալ հայրենիքը, իսկ բոլորդ ապրում եւ աշխատում եք Ռուսաստանում։ Այդ դեպքում ապրեք Հայաստանում»,- գրել է օգտատերերից մեկը։

Ինչին ի պատասխան Գալուսյանը գրել է. «Ես, ենթադրենք, շատ եմ սիրում իմ մայրիկին եւ հայրիկին, բայց նրանց հետ չեմ ապրում։ Ես իմ բնակարանն ունեմ։ Ես նրան հաճույքով այցելում եմ։ Ընկալո՞ւմ եք»։ «Անձամբ Միշա Գալուստյանից պատասխանը շատ հաճելի է, դրա համար առանձին շնորհակալություն։ Ընկալում եմ»,- պատասխանել է օգտատերը...



© NEWS.am STYLE