Դիանա Գրիգորյանի առօրյա կերպարը

10:39   27 հունիսի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել ու ներկայացրել իր առօրյա կերպարը։

Դիանան նոր լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դիանան կանաչ բլուզ է կրում, որը բաց է մի ուսի հատվածում եւ ջինսե տաբատ։ Նա մեղմ դիմահարդարում է ընտրել, իսկ լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան սեւ հագուստ էր կրում, որը զարդարված էր հետաքրքիր նախշերով։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ դիմահարդարում։ Լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։



© NEWS.am STYLE