Թամարա Գեւորգյանի նուրբ կերպարը

14:13   27 հունիսի, 2019

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը, որը հայ հեռուստադիտողին առավել հայտնի է դարձել սերիալային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Լուսանկարը հրապարակվել է դերասանուհու միկրոբլոգի Stories բաժնում, որտեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դերասանուհին վառ զգեստ է կրում, որը համադրել է խոշոր ականջօղերի հետ։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ դիմահարդարումը. ընդգծված են շուրթերը։

Ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկ կոշիկները եւ վառ դիմահարդարումը. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ «Արեւը, բարեկա՛մ, քո ներսում փնտրիր»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE