7 բան, որ կանայք այնպես չեն անում, ինչպես տղամարդիկ

21:12   28 հունիսի, 2019

1. Կանայք ծոծրակը չեն քորում երկու պատճառով. ինչո՞ւ ցույց տալ հարցին իրենց անտեղյակությունը եւ մանավանդ` փչացնել սանրվածքը: 

2. Կանայք սիրում են իրենց մազերը փաթաթել մատին կամ մազափնջով խուտուտ տալ դեմքը: Կարեւոր չէ, թե մազերն ինչ երկարության են: 

3. Կինը երբեք էլ չի հասկանա, թե տղամարդիկ ինչու են այդքան վախենում իրենց տղամարդկային արժանիքին հասցված հարվածներից: 

4. Կինը ծխելիս ծխախոտը բերանում չի թողնում: Այն միշտ ձեռքում է պահում՝ ի տարբերություն շատ տղամարդկանց: 

5. Կինը հորանջելիս բերանը փակում է ոչ թե բռունցքով, այլ բաց ափով: 

6. Ցնցուղից հետո կինն անպայման սրբիչը փաթաթում է գլխին: Կարեւոր չէ` մազերը երկար են, թե կարճ: 

7. Երբ կանայք հանդիպելիս սեղմում են ձեռքը, նրանք դա շատ թույլ են անում: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE