«Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ Քեզ». Անդրեի հուզիչ գրառումը Վարդուհի Վարդանյանի մասին

11:37   27 հունիսի, 2019

Անդրեն արխիվային կադրեր է հրապարակել երգչուհի Վարդուհի Վարդանյանի մասնակցությամբ ու հուզիչ մեկնաբանել այն։ Այսօր տարիներ առաջ կյանքից հեռացած երգչուհու ծննդյան օրն է։

«Իմ լավագույն ընկերս բնակվում է երկնքում... Կարոտել եմ Քեզ ու մեր անկեղծ, ուրախ ու ջերմ ընկերությունը։ 

Քո տեղն այնքան շատ է երեւում ու դատարկ է մնացել... Սուտ է, որ ժամանակը բուժում է։ Քո պարզ ընկերության կարիքը շատ ունեմ այսօր: Քեզ այնքան բան ունեմ պատմելու, որ կուտակվել ու խեղդում է ինձ 13 անհամ տարի: Դու էիր համն ու հոտը մեր ընկերության, առանց քեզ այդ համը անհամ է... Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ Քեզ։

Շնորհավոր Ծնունդդ, իմ երանելի ընկեր, իմ հրեշտակ, իմ Վարդուհի»,- մեկնաբանություններում գրել է Անդրեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)



© NEWS.am STYLE