Անահիտ Սիմոնյանի եւ Էմմիի ջերմ լուսանկարը

17:25   27 հունիսի, 2019

Անահիտ Սիմոնյանը ջերմ լուսանկար է հրապարակել երգչուհի Էմմիի հետ։

Անահիտ Սիմոնյանի միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհիները շքեղ կերպարում են։ Կադրն արվել է Անահիտ Սիմոնյանի ծննդյան օրը։ Անահիտը սպիտակ շքեղ զգեստ է ընտրել, որը համադրել է վառ դիմահարդարման եւ ոճային մազակալների հետ։ Էմմին եւս բաց գույնի հագուստ է կրում։ «Էմմիս»,- լուսանկարը մեկնաբանել է Անահիտ Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Նա կադրում պատկերված էր  իր եւ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին, իսկ մեկնաբանություններում Անահիտ Սիմոնյանը գրել էր. «Իմ ամենաթանկ»։



© NEWS.am STYLE