Էմիլի Ռատակովսկին կարճ զգեստով երեկույթի է մասնակցել Փարիզում

16:41   27 հունիսի, 2019

Էմիլի Ռատակովսկին կարճ ժամանակով լքել է ամուսնուն՝ Սեբաստյան Բիր-ՄակԿլարդին եւ մեկնել Ֆրանիսա։ Մոդելը նախ մասնակցել է Սայմոն Փորթ Ջաքմուսի ցուցադրությանը Պրովանսում, ապա Ֆրանսիայի մայրաքաղաքում ֆրանսիական հայտնի բյութի ապրանքանիշի երեկույթին։

Միջոցառմանը մոդելը հայտնվել է սպիտակ, կարճ զգեստով, որը ներառված է Jacquemus-ի գարնանային հավաքածուում։ Կերպարն ամբողջացրել էին կաշվե պայուսակը եւ խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր եւ թեւնոցներ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Bazaar, Elle



© NEWS.am STYLE