Հայ հայտնի երգիչ ANDY-ն Հոլիվուդի փառքի ծառուղում աստղ կստանա

13:31   27 հունիսի, 2019

Փառքի ծառուղու ընտրական կոմիտեն կազմել է հայտնիների ցանկը, որոնք 2020թ.-ին անվանական աստղեր կունենան։ 35 երջանիկների շարքում է երգիչ Անդրանիկ Մադադյանը, որը Հայաստանում հայտնի է «Գարուն-գարուն է» հիթով։

«Ընտրական կոմիտեն ուրախ է հայտարարել մեր դափնեկիրների անունները։ Այս տարվա ընտրությունը յուրօրինակ էր։ Մեզ հաջողվել է ճանաչել 35 արտիստի տաղանդ, որոնք արդեն իսկ ժառանգություն են թողել Հոլիվուդում»,- ասել է կոմիտեի նախագահ Վին դի Բոնան։

Անդրանիկ Մադայանին միացել են Քրիս Հեմսվորթը, Ջուլիա Ռոբերտսը, Բեթմենը, Սինդի Քրոուֆորդը, Քրիստինա Էպլգեյթը, 50 Cent-ը, Ալիշա Քիզը եւ այլք։

Այժմ բոլորն, ովքեր անվանական աստղ են ստացել, երկու տարի ունեն՝ հանդիսավոր արարողության օրը որոշելու համար։



© NEWS.am STYLE