Անաստասիա Ռեշետովան պատմել է Թիմաթիի նախկին կնոջ հետ հարաբերությունների մասին

14:47   27 հունիսի, 2019

Վերջերս Թիմաթին եւ Անաստասիա Ռեշետովան գաղտանզերծել են վերջինիս հղիության փաստը, իսկ այժմ ապագա մայրիկը երկրպագուներին պատմում է, թե ինչպես է անցկացնում կյանքի հուզիչ շրջանը։ Թիմաթիի հարսնացուն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ուր այլեւս նրան չեն անհանգստացնում տոքսիկոզը եւ գլխացավերը։ Հանգստանալով օվկիանոսի ափին՝ նա իր միկրոբլոգում պատմում է ազատ ժամանակի, հղիության դրական եւ բացասական կողմերի, ապագայի ծրագրերի մասին։

Картинки по запросу решетова тимати

Պարզվել է՝ երաժիշտի նախկին եւ ներկայիս սիրելիները միմյանց հանդեպ ագրեսիա չեն զգում։ «Ինձ ու Նաստյային դժվար է ընկերուհիներ անվանել։ Մենք միմյանց հետ չենք կիսվում գաղտնի ապրումներով, սակայն եթե նա ինձ գրի՝ խորհրդի խնդրանքով, ես հաճույքով կպատասխանեմ, կօգնեմ, ինչով կարողանամ։ Սակայն մեր շփումը չի կարելի սերտ անվանել»,- հարցազրույցներից մեկում ասել է Շիշկովան։

Այժմ Ռեշետովան է խոսել ռեփերի նախկին սիրելիի հետ հարաբերությունների մասին։ Հղի մոդելը հայտարարել է, որ անկախ շրջապատի քննադատությունից՝ Թիմաթիին Ալյոնայից չի խլել եւ երաժիշտի հետ նույնիսկ ծանոթ չի եղել, երբ նա հղի էր։

Картинки по запросу тимати и решетова беременна

«Ես Ալյոնային լավ եմ վերաբերվում, եւ մենք կիսելու ոչինչ չունենք։ Թող բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի»,- հետեւորդների հարցերին պատասխանել է Նաստյան։

Ի դեպ, Շիշկովան, որը լույս աշխարհ է բերել Թիմաթիի առաջնեկին, չի կասկածում, որ դուստրն ուրախ կլինի քրոջ կամ եղբոր լույս աշխարհ գալու համար։ Նա այդ մասին ասել էր դեռ RU.TV-ի մրցանակաբաշխության ընթացքում՝ մեկնաբանելով Նաստյայի հղիությունը։



© NEWS.am STYLE