22:49 27 հունիսի, 2019Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկանացնելով իր վառ կերպարը։

Երգչուհին, որը բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում արտահայտիչ դիմահարդարմամբ է։ Ընդգծված են շուրթերն ու աչքերը, ինչպես նաեւ այտոսկրերը։ Լիլուն խոշոր ականջօղեր է ընտրել, իսկ լուսանկարի մեկնաբանություններում միայն մի քանի հեշթեգ է օգտագործել՝ Կալիֆոռնիա, Լոս Անջելես, ԱՄՆ, երգիչ, երաժշտություն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Լիլուն կրում էր սեւ, խորը դեկոլտեով, երկարափեշ, փքված, երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացնում էւն բարձրակրունկները։ Հմայիչ կադրին կից երգչուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»։
Գլխավոր լուսանկարը՝ @arthur_khachatryan_photography