Թրամփի դստերը ծաղրել են 30 աստիճան շոգին վերարկու-զգեստ կրելու համար

15:41   27 հունիսի, 2019

ԱՄՆ նախագահի դուստրը՝ հայտնի ձեռնարկատեր եւ մոդել Իվանկա Թրամփը, մեկնել է Ճապոնիա «Մեծ քսանյակի» գագաթնաժողողին, սակայն օգտատերերն ուշադրություն են հրավիրել անպատշաճ՝ չափազանց տաք հագուստի վրա։ Նրա լուսանկարները հայտնվել են @ivankatrumppix էջում։

Պապարացիները 37-ամյա Թրամփին լուսանկարել են Marine One-ին մոտենալիս Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Էնդրյուս ավիաբազայում։ Թրամփն ամերիկյան Tibi ապրանքանիշի բեժ գույնի զգեստ-վերարկու է կրել, թեեւ 30 աստիճան շոգ է եղել։ Զգեստի արժեքը կազմում է 750 դոլար։ Կերպարն Իվանկան ամբողջացրել էր սպիտակ կոշիկներով եւ սեփական ապրանքանիշի մեծ պայուսակով։

Իվանկա Թրամփը գագաթնաժողովին մասնակցում է արդեն երրորդ տարին շարունակ։ Այս անգամ նա հանդես կգա կանանց իրավունքների լայնացման մասին ելույթով։



© NEWS.am STYLE