Գուֆի նախկին սիրուհին բիկինիկով սեքսուալ լուսանկարներ է հրապարակել. նրան, սակայն, չեն հավատացել

16:13   27 հունիսի, 2019

Ռեփեր Գուֆի նախկին սիրուհին՝ «Դոմ 2»-ի սկանդալային մասնակից Յանա Շեւցովան, Instragram-ում նոր լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում լողազգեստ է կրում, եւ որքան էլ տարօրինակ է, երկրպագուները նրան չեն հավատացել։ Նրանք Շեւցովային մեղադրել են այն բանի համար, որ նա կա՛մ իր լուսանկարները չի հրաարակել, կա՛մ չափն անցել է դրանք ֆոտոշոփով մշակելիս։

«Ինչ զառանցանք։ Սա դու չես», «Նման չես քեզ», «Ֆոտոշոփը չափից շատ է»,-մեկնաբանություններում գրել են օգտատերերը։ Շեւցովան, սակայն, որոշել է չպատասխանել հետեւորդներին։

Նա նաեւ հայտարարել է, որ ցանկանում է «Դոմ 2» վերադառնալ։ Յանան, ինչպես ինքն էր նշում, հարաբերություններ էր կառուցում հարուստ տղամարդու հետ, իսկ այժմ անսպասելիորեն հայտարարում է, որ ցանկանում է հարաբերություններ սկսել հեռուստանախագծի մասնակիցների հետ։ Ե՛վ շոուի խմբագիրները, ե՛ւ նախագծի մասնակիցները, ե՛ւ հանդիսատեսն անվստահությամբ են վերաբերում էպատաժային Յանա Շեւցովային եւ չգիտեն՝ արդյոք նա իսկապես կվերադառնա։



© NEWS.am STYLE