«Վերջին կայսրերը». ֆանտաստիկ Խոր Վիրապը՝ Նիկոլայ Երկրորդի մասին Netflix-ի նոր սերիալում

17:37   27 հունիսի, 2019

Netflix հեռարձակող ծառայությունը ցուցադրել է «Վերջին կայսրերը» վավերագրական սերիալի առաջին թրեյլերը, որը պատմում է Նիկոլայ Երկրորդի կառավարման մասին։ Դատելով հոլովակից՝ կցուցադրվեն Նիկոլայի գահ բարձրանալը, Առաջին համաշխարհային պատերազմի մարտերը, Գրիգորի Ռասպուտինի հետ առաջին հանդիպումը եւ մահափորձը։ Ըստ ամենայնի՝ ֆիլմում կպատմվի նաեւ Հայոց ցեղասպության մասին. թրեյլերում ցուցադրվում է նաեւ Խոր Վիրապ համալիրը։  

Ընդհանուր առմամբ կթողարկվի վեց էպիզոդ։ Սերիալը կպատմի Ռոմանովների դինաստիայի եւ կառավարման վերջին տարիների մասին, իսկ վավերագրական հատվածները կկապվեն խաղարկայինների հետ։

Ռեժիսորներն են Ադրիան ՄակԴաուելը, որն աշխատել է «Հիսուս. նրա կյանքը» սերիալի վրա, ինչպես նաեւ դերասան Հարեթ Թանլին։ «Վերջին կայսրեր»-ի պրեմիերան տեղի կունենան հուլիսի 3-ին։



© NEWS.am STYLE