Victoria's Secret-ի նոր մոդելն ամբողջությամբ մերկացել է լողափին. սեքսուալ լուսանկարներ

19:11   27 հունիսի, 2019

25-ամյա մոդել Բարբարա Պալվինը, որն այս տարի միացել է Victoria's Secret-ի «հրեշտակների» թիմին, հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով։ Կադրում գեղեցկուհին ամբողջությամբ մերկ է։ Լուսանկարը շքեղ է ստացվել եւ հրապարակվել Sports Illustrated Swimsuit-ի էջերում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Barbara Palvin (@realbarbarapalvin)

Մոդելն արդեն իսկ անցել է իր աշխատանքին որպես ներքնազգեստի ապրանքանիշի դեսպան։ Ու թեեւ աստղն ավելի փարթամ կազմվածք ունի, քան Victoria's Secret-ի մյուս «հրեշտակները», երկրպագուներն այն ավելի շատ առավելություն ու ոչ թե թերություն են համարում։

Բարբարա Պալվինը նախքան պայմանագրի ստորագրումն արդեն իսկ համագործակցել է ներքնազգեստի ապրանքանիշի հետ։ 2016թ.-ին նա առաջին անգամ Victoria's Secret-ի նորույթներով պոդիում բարձրացավ, իսկ 2018թ.-ին Նյու Յորքում գրավեց շոուի հանդիսատեսին։



© NEWS.am STYLE