ՀՈւՆԻՍԻ 28-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   28 հունիսի, 2019

ԽՈՅԵՐ

Աշխատեք այսօր ձեր էներգիան խաղաղ նպատակների ուղղել, այլապես այն շուրջն ամեն ինչ կոչնչացնի:

ՑԼԵՐ

Այսօր դուք հակառակ սեռի կողմից հոգեւոր ջերմության եւ սրտացավության կարիք կունենաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ մոտ կցանկանա պարծենալ իր գիտելիքներով, այնպես որ` պատրաստ եղեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ ամեն կերպ կշեղեն ձեր անձնական կյանքից, ինչը շատ կնյարդայնացնի ինչպես ձեզ, այնպես էլ ձեր սիրելիին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ժամանակ անցկացնել մաքուր օդում եւ ցանկալի է` ձեր ընկերակցությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին չի հասկանա ձեզ կես խոսքից, անգամ եթե դուք խոսեք առանց հանելուկների:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աշխատեք առաջին հերթին հաշվի առնել ձեր, հետո միայն սիրելիի ցանկությունները:

ԿԱՐԻՃՆԵՐ

Բջջային հեռախոսը մարդկության ամենակարեւոր գյուտերից է, սակայն այսօր այն ձեզ շատ կխանգարի։ Ձեր ընտանիքի անդամներն անընդհատ կշեղեն ձեզ զանգերով։ Գոնե, մի քանի ժամով անջատեք բջջայինը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին այսօր դժվարությամբ ձեզ ինչ-որ բան կխոստովանի, սակայն նա անկախ ամեն ինչից կանի դա։ Դուք էլ փորձեք ըմբռնումով մոտենալ նրան։ Չէ՞որ, նա նախընտրեց անկեղծ լինել ձեզ հետ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կկայացնի մի որոշում, որն ամբողջովին կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը։ Հասկացեք նրան եւ ճնշում մի գործադրեք, որպեսզի այդ որոշումը հնարավորինս անկեղծ լինի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիի հետ կցանկանաք երազել ձեր ապագայի մասին։ Աստղերը խորհուրդ են տալիս դա անել շատ նրբանկատ եւ չանցնել անհնարինի սահմանները։

ՁԿՆԵՐ

Ձեր եւ ձեր սիրելիի երջանկությունը երկար սպասեցնել չի տա։ Հնարավոր է՝ ձեզ մնացել է վերջին փորձությունը։ Հաղթահարեք այն եւ եղեք երջանիկ։

 

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE