«Մաքսիմ Ֆադեեւը բարդ ու վտանգավո՞ր մարդ է». Serebro խմբի նախկին մենակատարի անկեղծ խոստովանությունը (վիդեո)

11:11   28 հունիսի, 2019

Երգչուհի Ելենա Տեմինիկովան կրկին խոսել է 2014թ.-ին Serebro խմբից իր հեռանալու մասին։ Արտիստն այդ թեմային անդրադարձել է Իրինա Շիխմանի հետ հարցազրույցի ընթացքում YouTube-յան «А поговорить?» շոուի համար։ Կատարողը խոստովանել է, որ չի սիրում հիշել իր համագործակցությունը պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւի հետ, քանի որ դա «տխուր հյուզեր» է առաջացնում։ Սակայն Տյոմնիկովան չի զսպել իրեն եւ ամեն դեպքում երաժիշտի հասցեին մի քանի տհաճ մեկնաբանություն արել։

Տեմնիկովան պարզաբանել է, որ այլեւս երբեք չի համաձայնի կրկին աշխատել Ֆադեեւի հետ, որին բարդ ու վտանգավոր մարդ է համարում։ Նա պարզաբանել է, որ խմբից հեռացել է ոչ թե առողջական վիճակի, այլ Օլգա Սերյաբկինայի եւ պրոդյուսերի հետ կոնֆլիկտի պատճառով։ Ընդ որում, նա ստիպված է եղել լուրջ տուգանք վճարել պայմանագիրը վաղ խզելու համար։

Երգչուհին վստահեցնում է, որ Ֆադեեւը մինչ այժմ նեղացած է իրենից եւ յուրաքանչյուր հիշում է իր մասին շրջապատում։ Այս հանգամանքը, կարծես, թե ճնշում է արտիստին։ «Ես առհասարակ կցանկանայի, որ նա (Ֆադեեւը) մոռանար իմ, իմ գոյության մասին։ Դա իմ ամենամեծ երազանքն է»,- ասել է նա՝ հազիվ զսպելով արցունքները։ Ելենան նույնիսկ ցանկացել է, որ երաժիշտից այլ արտիստ հեռանա, օրինակ՝ Օլգա Սերյաբկինան, որպեսզի վերջինս նրանով տարվի։

Տեմնիկովան հաստատել է, որ ինքն ու Օլգան թշնամություն են ունեցել եւ նույնիսկ երբեմն հրաժարվել նույն հյուրանոցում գիշերել։ Նա նաեւ պատմել է, որ Սերյաբկինան, իսկապես, սիրավեպ է ունեցել Ֆադեեւի հետ, սակայն «դա գաղտնի էր պահվում»։ Արտիստը հավաստիացնում է, որ կոլեգան օգտագործել է իր դիրքը, եւ Serebro խմբում իսկական «դեդովշինա» է սկսվել։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE