Չափից շատ մերկ աղջիկներ. Քարդի Բիի նոր տեսահոլովակը

16:43   28 հունիսի, 2019

Ամերիկացի ռեփ կատարող Քարդի Բին այնքան է սիրում շոկի ենթարկել հանրությանը, որ նրա շատ երկրպագուների թվում է, թե 26-ամյա Քարդին այդպիսի նախասիրություն ունի։

Էպատաժային երգչուհին այս անգամ շոկի է ենթարկել նույնիսկ ամենանվիրված երկրպագուներին, որոնք, թվում էր՝ պատրաստ էին ամեն ինչի։ Քարդին ներկայացրել է «Press» երգի հիման վրա նկարահանված չափազանց անկեղծ տեսահոլովակը, որում նա անդրադառնում է մեդիային եւ բոլոր նրանց, ովքեր համացանցում բամբասում են իր մասին։

Զգուշացնում ենք. տեսահոլովակում չափից շատ են մերկ կանայք. մերկ է նաեւ Քարդի Բին։ Իհարկե, ինտիմ բոլոր հատվածները «լղոզված են»՝ YouTube-ին «չզայրացնելու» համար։

Տեսահոլովակի ռեժիսոր Յորա Ֆրանցիսն է։ Ըստ տեսահոլովակի սյուժեի՝ արտիստին կասկածում են սպանության մեջ, եւ նա դատարանում իրեն փորձում է պաշտպանել իրեն վառ դիզայներական կերպարներով։ Արդյունքում Քարդին ամեն դեպքում հայտնվում է բանտում, որտեղ մերկ պարում է այլ պարուհիների հետ։

cardi b у кліпі press

Բացի այդ՝ «Press» երգի հիման վրա նկարահանված տեսահոլավալկի թողարկումը տեղի է ունեցել երգչուհու՝ Քվինսի քրեական դատարան այցից գրեթե անմիջապես հետո։ Նա մեղադրյալ է 2018թ.-ին բարում երկու աղջիկների վրա հարձակման գործով։



© NEWS.am STYLE