««Գահերի խաղը» դիտողի առավոտը սկսվում է 17։00-ից». Մարիամ Ալեքսանյանի հմայիչ կերպարը

10:47   28 հունիսի, 2019

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր ոճային կերպարը։

Դերասանուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Մարիամը սեւ վերնաշապիկ է կրում, որը համադրել է սպիտակ վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են արտահայտիչ դիմահարդարումը եւ խոշոր աքսեսուարները։ «Game of thrones դիտողի առավոտը սկսվում է 17։00-ից»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարիամը սեւ, երկար պիջակ էր կրում, որը համադրել էր նույն երանգի տաբատի հետ։ Դերասանուհին նախապատվություն էր տվել վառ դիմահարդարմանը. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում էին պայուսակը եւ աքսեսուարները՝ ականջօղ ու թեւնոցներ։



© NEWS.am STYLE