Hugo Boss-ի կոստյում եւ Prada-ի բարձրակրունկներ. թագուհի Լետիցիան՝ Մադրիդում

13:46   28 հունիսի, 2019

Թագուհի Լետիցիան պաշտոնական միջոցառման է մասնակցել Մադրիդում։ Միջոցառման համար Իսպանիայի թագավորական ընտանիքի անդամն ընտրել էր Hugo Boss ապրանքանիշի էլեգանտ կոստյումը, որը բաղկացած էր մանրածալքերով տոպից եւ կապույտ տաբատից։ Կերպարն ամբողջացրել էին Bvlgari-ի ականջօղերը եւ Prada-ի բարձրակրունկ կոշիկները։

Գույների այսպիսի համադրությունը մշտապես դասական է, որը երբեք դուրս չի գա նորաձեւությունից, ինչն ապացուցում են ոչ միայն աստղերը, այլեւ անվանի դիզայներների նոր հավաքածուների ցուցադրությունները

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE