14:18 28 հունիսի, 2019Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ հրապարակված լուսանկարում դերասանը ծերունու կերպարում է։ «Սրսկումից րոպեներ առաջ»,- սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարը մեկնաբանել է Մկրտիչ Արզումանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանն արծաթագույն հագուստ էր կրում եւ դեմքի զվարճալի արտահայտությամբ էր։ «Սոֆիա ռոբոտի հայկական` Սմբո տարբերակը»,- մեկնաբանություններում կատակել էր դերասանը։ Հետեւորդները գնահատել էին նրա հումորը՝ նշելով, որ հայկական տարբերակն ավելի լավն է։