Նորաձեւության ապրանքանիշը կարճ շրջազգեստներ է ներկայացրել նորածինների համար. մայրերը լարվել են

18:37   28 հունիսի, 2019

Բրիտանական Morrisons խանութների ցանցի վաճառքում են հայտնվել ջինսե կարճ շրջազգեստներ տարբեր տարիքի երեխաների համար, որոնք զայրացրել են մայրիկներին։

Բրիտանական Դենտոն քաղաքի բնակչուհի Միշել Փոթսը հրապարակել է տարբեր տարիքի երեխաների համար պատրաստված կարճ շրջազգեստները, այդ թվում ամենափոքր չափսը՝ NB («newborn»՝ նորածին)։

«Չեմ կարող հավատալ, որ սա գտել եմ Morrisons-ում... Աշխարհում ո՞վ ջինսե կարճ զգեստ կհագցնի նորածին երեխային»,- գրել է նա։

Նրան աջակցել են այլ մայրիկներ եւս. «Սա չափազանց է։ Ես կարող եմ պատկերացնել փոքրիկ աղջկա, որն այսպիսի շրջազգեստով է շրջում, որը կրում է զուգագուլպաների հետ, սակայն ոչ նորածնի դեպքում», «Սա սարսափելի է։ Ես երբեք երեխային այսպիսի հագուստ չէի հագցնի։ Դրանք չափազանց կարճ են նույնիսկ զուգագուլպաներով կրելու համար։ Ես չեմ կարծում, թե երեխաներին դրանցով հարմար լինի»։

Ընկերությունում մայրիկների զայրույթը չեն հասկացել՝ նշելով, որ նորածինների համար նախատեսած կարճ շրջազգեստները հիանալի համադրվում են զուգագուլպաների ու լեգինսների հետ։

Աղբյուրրը՝ Mirror



© NEWS.am STYLE