Քլոե Քարդաշյանի հոբելյանը. Քիմի՝ էրոտիկ ենթատեքստով նվերը եւ վարդագույն խելահեղություն

15:47   28 հունիսի, 2019

Քլոե Քարդաշյանը մեծ շուքով նշել է 35-ամյակը։ Այդ օրվա առիթով իրապատում-շոուի աստղը երեկույթ է կազմակերպել ընկերների ու հարազատների համար։

Хлои Кардашьян на «розовой» вечеринке упала с быка

Հյուրերը հավաքվել են Քլոեի վիլլայում, որը զարդարված էր թեմատիկ վարդագույնով։ Հյուրերին գլամուրային ուտեստներ են առաջարկել, օրինակ՝ վարդագույն պանրով սենդվիչ։ Ըմպելիքների համար հատուկ ձողիկներ էին պատրաստվել, որոնց վրա առկա էին հոբելյարի դեմքի պատկերով պիտակեներ։ Թեմատիկ հատված էր առանձնացվել նաեւ ֆոտոշարքի համար՝ վարդագույն մարզասրահ։

Вечеринка Хлои Кардашьян

Ավելի ուշ հյուրերը սկսել են տոնել փողոցում։ Բակում մեխանիկական ցուլ էր տեղադրվել, որի վրա հերթով նստել են քույրերը։ Սակայն ոչ բոլորին է դա հաջողվել, Քլոեն գրեթե անմիջապես ընկել է, իսկ նրա քույրը՝ Քենդալը, մի փոքր ավելի երկար է մնացել։

Ի դեպ, նվերների մասին։ Քիմ Քարդաշյանը որոշել է կատակել ու քրոջը  Judith Leiber-ի զվարճալի պայուսակ-սմբուկ է նվիրել, որի արժեքը կազմում է 4 հազար դոլար։ Քիմն ակնարկել է նվերի թաքնված ենթատեքստի մասին. համացանցում այս բանջարեղենի տեսքով սմայլիկը երբեմն օգտագործվում է տղամարդու սեռական օրգանը նշելու համար, եւ հեռուստաաստղն իր՝ արդեն միայնակ քրոջ համար այդպիսի նվեր է մտածել։

Подарок Ким для Хлои

Ավելի վաղ քույրերը սրտառուչ տեսանյութ են ձայնագրել, որում Քոլեին շնորհավորում են տոնի առիթով ու նրան սեր խոստովանում։



© NEWS.am STYLE