«Առանց շպարի կյանքն ավելի գունեղ է». Դիանա Գրիգորյան

23:33   28 հունիսի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը ներկայացել է առանց դիմահարդարման։

Դիանան լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա զոլավոր շապիկ է կրում եւ առանց շպարի է։ «Առանց շպարի կյանքն ավելի գունեղ է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան սեւ հագուստ էր կրում, որը զարդարված էր հետաքրքիր նախշերով։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ դիմահարդարում։ Լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։



© NEWS.am STYLE