«Երբ 32 տարեկան ես, բայց չեն առաջարկել ամուսնանալ». Սամբուրսկայան «Մալիբուի փրկարար» է դարձել

22:12   29 հունիսի, 2019

Նաստասյա Սամբուրսկայան վայելում է երկար սպասված հանգիստը Թաիլանդում՝ Սամուի կղզում։ Հանգստի ընթացքում 32-ամյա դերասանուհին վարափոխվել է «Մալիբուի փրկարարները» սերիալի հերոսուհու։

Աստղը ֆոտոշարք է կազմակերպել կարմիր լողազգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով։ Դերասանուհին ցույց է տվել սպորտային մարմինն եւ երկար ոտքերը։ «Երբ 32 տարեկան ես, բայց մինչ այժմ չեն առաջարկել ամուսնանալ, իսկ ժամերն անցնում են։ Այլ բան չմտածեք, ես լուրջ եմ գրում»,- Instagram-ում կատակել է դերասանուհին։

Սամբուրսկայան նաեւ տեսանյութ է հրապարակել, որւմ դանդաղեցված տեմպով վազում է նույն լողազգետսով։ «Մալիբուի փրկարարները։ Ես քեզ կփրկեմ, նույնիսկ եթե դու հարբեցող ես։ Ես ամբողջն ինքս կխմեմ»,- գրել նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Настасья СамбурскАя (@samburskaya)

Թաիլանդում Նաստասյան արձակուրդն անցկացնում է ընկերուհիների հետ եւ հասցրել է լողազգեստով լուսանկարներ տեղադրել։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE