18 տարեկանում մահացել է ռեփեր Face-ի երգերի երաժշտության հեղինակը

10:01   29 հունիսի, 2019

ԱՄՆ-ում մահացել է 18-ամյա երաժիշտ եւ բիթմեյքեր Ջեյքոբ Թուրենսոնը, որը հայտնի որպես Hella Sketchy։ Այդ մասին նրա հայրը հայտնել է Twitter-ում։

Թուրենսոնին անգիտակից վիճակում հայտնաբերել են սեփական տանը երկու շաբաթ առաջ։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, այս ամբողջ ընթացքում նա կոմայի մեջ  եղել եւ մահացել է՝ գիտակցության չգալով։ Մահվան պատճառը թմրամիջոցների գերզոդավորումն է։

Բիթմեյքերը ռեփեր Face-ի «Playboy» ալբոմի երաժշտության հեղինակն էր։ Նա համագործակցել է նաեւ ամերիկացի երաժիշտներ Tay-K-ի, PnB Rock-ի, Lil Tracy-ի եւ այլոց հետ։

Face-ը Թուրենսոնի մահվան արձագանքել է Twitter-ում։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE