«Gangnam Style»-ի կատարողին մեղադրել են սեքս-սկանդալին առնչություն ունենալու մեջ

12:13   29 հունիսի, 2019

Հարավկորեացի հայտնի երգիչ Psy-ը հարցաքննության է կանչվել, քանի որ նրան մեղադրում են սեքս-սկանդալին առնչության մեջ, հայտնում է Metro-ն։ Նշում է, որ «Gangnam Style»-ի հեղինակը Սեուլի ոստիկանության կողմից հարցաքննվել է նախորդ շաբաթ։

Նրան հարցեր էր տվել պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Յան Հեն Սուկի կողմից գիշերային ակումբում 2014թ.-ին կազմակերպված երեկույթի մասին։ Գործարարը կասկածվում է միջազգային գործընկերների համար էսկորտի կազմակերպման մեջ։

Բացի այդ՝ երեկույթին մասնակցել է մալայզիական ձեռնարկատեր Ջո Լոուն, որը հետախուզվում է ԱՄՆ-ի, Մալայզիայի եւ Սինգապուրի իշխանությունների կողմից։ Psy-ը ժխտում է իր մասնակցությունը սուտինյորական գործունեությանը, սակայն խոստովանել է, որ ծանոթ է Ջո Լոուին, ինչի մասին պատմել է Instagram-ում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սեքս-սկանդալը տեղի է ունեցել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ Hollywoodreporter



© NEWS.am STYLE