Սեքսուալ եւ բնական ալիքներ. հայ հայտնիներ, որոնք նախընտրում են այս թրենդային սանրվածքը (ֆոտո)

19:15   29 հունիսի, 2019

Ամառն այն սեզոնն է, երբ ցանկանում ես ցուցադրել քեզ նորովի՝ նոր զգեստներ, նոր գույներ ու նոր ոճ: Խոսքը նաեւ մազերի մասին է: Ամռանը, հատկապես, շատերս շտապում ենք ձեռք բերել նորաձեւ կտրվածքներ ու երանգներ: Պարտադիր չէ, որ ոլորտի մասնագետները փաստեն, մեր ամենօրյա զբոսանքներն էլ ցույց են տալիս, որ այս ամռանը պահանջված են բնական ալիքները, որոնք հատկապես նորաձեւ են երեւում կարճ կտրված կամ միջին երկարության մազերին: Հատկանշական է, որ որքան մազերդ բնական երանգի են, այնքան սանրվածքն ավելի թրենդային է նայվում:

Հայտնիների շրջանում այս սանրվածքը եւս բավականին պահանջված է. այն պարզ է, թեթեւ եւ գեղեցիկ: Հայկական շոու-բիզնեսում այս ոճը կիրառում են շատերը: Մենք ընտրել ենք նրանցից մի քանիսին՝ որպես օրինակ:

Իննա Խոջամիրյան

Շուշաննա Թովմասյան

Իվետա Մուկուչյան

Սիրուշո

Ժաննա Վելիցյան

Անելյա Գուբրյան

Լիա Զախարյան

Լուսանկարները՝ հայտնիների Instagram-ից



© NEWS.am STYLE