ՄԵԳԱ մրցույթ: ՄԵԳԱ մրցանակաբաշխություն «Mr. GYROS»-ի 10-ամյակի կապակցությամբ

19:40   29 հունիսի, 2019

Լավագույն սննդի ցանցերից մեկի՝ «Mr. GYROS»-ի 10-ամյակին նվիրված մեգա մրցույթի ամփոփումը  եւ մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր «Go Travel» ընկերության հետ համատեղ, տեղի ունեցավ Մետրոնոմ առեւտրի կենտրոնում: Միջոցառման հյուրերին սպասվում էր անակնկալներով լի երեկո՝ բարձր տրամադրություն, հաճելի երաժշտություն, համեղ հյուրասիրություն եւ իհարկե` մեգա մրցույթի ամփոփում, սպասված մրցանակների հանձնման արարողություն:

Մրցույթի արդյունքում հաղթած մասնակիցները համապատասխանաբար արժանացան 2 անձի համար նախատեսված ուղեւորությունների դեպի գիրոսի հայրենիք Հունաստան՝ Աթենք, պատմական Թբիլիսի եւ հարազատ Ծաղկաձոր:

Միջոցառման հյուրերը նույնպես անմասն չմնացին: Տեղում կազմակերպված խաղ-մրցույթի արդյունքում գրեթե բոլոր ներկաները շահեցին նվեր-քարտեր «Mr. GYROS»-ի կողմից, ինչպես նաեւ անակնկալ կերպով տեղում «Go Travel» ընկերության կողմից խաղարկվեց 2 անձի համար ուղեւորություն դեպի Ծաղկաձոր:

Մրցանակակիրները NEWS.am STYLE-ի հետ կիսվեցին իրենց տպավորություններով, եւս մեկ անգամ շնորհավորեցին «Mr. GYROS»-ին 10-ամյակի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեցին ընձեռած աննախադեպ հնարավորության եւ նման մրցույթ նախաձեռնելու համար:

«Mr. GYROS» ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Սապոնջյանը իր շնորհավորական ուղերձը հղեց հաղթողներին եւ շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին.

«Տասը տարին բավականին երկար ժամանակահատված է, որն անցել է մեկ ակնթարթի պես: Գիտակցում ես, որ տասը տարի է գործում ես, աշխատում, երբ հետադարձ հայացք ես նետում եւ տեսնում՝ ինչ ձեռքբերումներ եւ նվաճումներ ես ունեցել այդ տարիների ընթացքում: Իսկ դրանք վստահաբար քիչ չեն. այսօր Երեւան քաղաքում «Mr. GYROS»-ը ներկայացված է 13 մասնաճյուղերով: Իսկ շատ շուտով մասնաճյուղերի թիվը կհամալրվի եւս մեկով: Սակայն ես ցանկանում եմ շեշտել, որ մեր լավագույն ձեռքբերումը մեր հաճախորդներն են, ինչպես նաեւ մեր թիմն ու գործընկերները, ում համախմբված աշխատանքի արդյունքում մենք շարունակում ենք կատարելագործվել եւ ընդլայնվել: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեր՝ 10-ամյակի կապակցությամբ հայտարարված մրցույթի բոլոր մասնակիցներին, իրենց ակտիվ մասնակցության եւ ջերմ շնորհավորանքների համար: Խոստանում ենք նոր ու ավելի հետաքրքիր անկնկալներ»:

Միջոցառումն ավարտվեց տոնական տորթի հյուրասիրությամբ:

Մանրամասները` ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում:

 



© NEWS.am STYLE