«Շատ բարի ու գեղեցիկ». բալիկի սպասող Սիլվա Հակոբյանի լուսանկարը

11:12   30 հունիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սիլվա Հակոբյանը սեւ բլուզ է կրում եւ մեղմ դիմահարդարմամբ է։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։ «Շատ բարի ու գեղեցիկ»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր ցածրակրունկ կոշիկների հետ։ Սիլվա Հակոբյանը գրեթե դիմահարդարված չէր, իսկ մեկնաբանություններում օգտագործել էր բնություն, հանգիստ հեշթեգերը։



© NEWS.am STYLE