Շողեր Թովմասյանի հմայիչ լուսանկարը լողափից

13:15   30 հունիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Դերասանուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Շողեր Թովմասյանը լայն տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Հագուստն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են ժամացույցն ու գլխարկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ շպարով էր. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Շողերը նաեւ քարերով զարդարված գլխազարդ էր կրում։ Նա կադրերը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան։



© NEWS.am STYLE