Իրինա Շեյքը սեքսուալ կերպարով մասնակցել է ԼԳԲՏ միջոցառմանը Ռիկարդո Տիշիի եւ Քենդիս Սվեյնփոլի հետ

18:14   30 հունիսի, 2019

33-ամյա Իրինա Շեյքը չի տխրում 44-ամյա Բրեդլի Քուփերից բաժանվելուց հետո։ Ռուս մոդելը մասնակցել է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության համար շարժման 50-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը։ Ակցիան տեղի է ունեցել Նյու Յորքում։

Աստղին ընկերացկել են Burberry ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին եւ մոդել Քենդիս Սվեյնփոլը։ Իրինան Instagram-ում լուսանկար է հրապարակել ընկերների հետ։ Նա կարճ զգեստ է կրել, սեւ բլեյզեր եւ Ֆյոդոր Դոստոեւսկու գրքի տեսքով պայուսակ։

Քենդիսը վերնաշապիկ էր կրում եւ կարճ ջինսե շորտ, իսկ մոդելյերը սպորտային կերպար էր ընտրել։ ««Հրեշտակներ, վերջ տվեք»,-ասաց նա»,- կատակել է Իրինան։

Վերջրես Իրինան այլ թոփ-մոդելների կազմում բացահայտել էր գեղեցկության գաղտնիքները։ Բրեդլի Քուփերից բաժանվելուց հետո նրանք փորձում են լուծել դստեր՝ Լեայի խնամակալության հարցերը։

Աղբյուրը՝  Cosmo

Լուսանկարները՝ Instagram, Legion Media



© NEWS.am STYLE