17:19 30 հունիսի, 2019Երգչուհի Լիլուն ջերմ լուսանկար է հրապարակել բալիկի սպասող դերասանուհի Մերի Մակարյանի հետ։ Instagram-ում հրապարկված լուսանկարի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ երեխայի լույս աշխարհ գալուն ընդառաջ ԱՄՆ-ում միջոցառում է կազմակերպվել՝ baby shower եւ որ դերասանուհին աղջիկ կունենա։

Ապագա մայրիկը ծաղկավոր զգեստ է կրում, իսկ Լիլուն նախապատվություն է տվել սեւին։ «Մերիի baby shower-ը։ Աղջիկ է»,- հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լիլուն արտահայտիչ դիմահարդարմամբ էր։ Ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Լիլուն խոշոր ականջօղեր էր ընտրել, իսկ լուսանկարի մեկնաբանություններում մի քանի հեշթեգ էր օգտագործել՝ Կալիֆոռնիա, Լոս Անջելես, ԱՄՆ, երգիչ, երաժշտություն։
Գլխավոր լուսանկարը՝ @photosbysilvie