«Ես... Էլ Ջերո եմ լսում». Գարիկ Մարտիրոսյանը նաեւ պարում է

10:14   1 հուլիսի, 2019

Գարիկ Մարտիրոսյանը պարզվում է՝ ոչ միայն հրաշալի երգում է ու տարբեր երաժշտական գործիքներ նվագում, այլեւ պարում։

Շոումենի ընկերը՝ «Comdedy club»-ի անդամ Տիմուր Բատրուդինովը նկատել է՝ ինչպես է նա անում դա ու հրապարակել Instagram-ում։ Գարիկը շանսոն էր երգում՝ կիթառ նվագելով, իսկ Բատրուդինովի հարցից հետո՝ «Գար, ի՞նչ ես անում», կտրուկ անցավ Al Jarreau-ի։ Ընդ որում, ոչ միայն երգում էր, այլեւ պարում հայտնի «Roof Garden» երգի հնչյունների ներքո. «Ես... Էլ Ջերո եմ լսում»...

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Դե ինչ, եւս մեկ անգամ հաճույքով արձանագրեք. Մարտիրոսյանը հրաշալի ճաշակ ունի եւ շատ երաժշտական է։ Հիշեցնենք՝ հենց նա է դարձել «Երկու աստղ»-ի առաջին եթերաշրջանի հաղթողը եւ նույնիսկ երգել լեգենդար երաժիշտ Ջորջ Բենսոնի հետ։ Իսկ երբ Comedy club-ը կարաոկե-ակումբում նշում էր անդամ Դեմիս Կարիբիդիսի ծննդյան օրը, Գարիկ Մարտիրոսյանը կատարել է ամերիկյան The Notorious B.I.G ռեփերի «Hypnotize» հիթը։ Ի դեպ, Մարտիրոսյանն առաջին անգամ չի կատարում The Notorious B.I.G-ի երգերը։ «Вечерний Ургант» հաղորդման եթերում նա նաեւ կատարել է The Notorious B.I.G.-ի «Big Poppa» կոմպոզիցիան։ Զուգերից հետո Գարիկը բարձրացրել էր հայկական դրոշը։



© NEWS.am STYLE