«Իսկ ձեր երեխաները կարողանո՞ւմ են էսպիսի պատահական կադրեր անել». Արմինկայի հմայիչ կերպարը

10:47   1 հուլիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, կիսվել է նոր լուսանկարով ու ցույց տվել իր ոճային կերպարը։

Երգչուհին Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են սեւ կոշիկները, արեւային ակնոցը եւ գլխազարդը։ «Իսկ ձեր երեխաները կարողանո՞ւմ են էսպիսի պատահական կադրեր անել»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին շքեղ զգեստ էր կրում, որը զարդարված էր փայլերով եւ խորը լանջաբացվածք ուներ։ Այն հաջողությամբ ընդգծել էր ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհու սլացիկ կազմվածքը։ Արմինկան զգեստը համադրել էր շքեղ սանրվածքի եւ խոշոր ականջօղերի հետ։



© NEWS.am STYLE