Ինչպիսի կոշիկի հետ կրել կանացի կոստյում. Իվանկա Թրամփի օրինակը

13:47   1 հուլիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Վաշինգտոնում պաշտոնական միջոցառման է մասնակցել ու կրկին հիացրել իր կերպարով։ Նա խիստ սեւ կոստյում էր ընտրել, որը բաղկացած էր կարճ տաբատից ու ժակետից։

Երեք երեխաների մայրն ու հաջողակ ձեռնարկատերը հերթական անգամ ընդգծել է հրաշալի կազմվածքը՝ այս անգամ լայն գոտու օգնությամբ։ Իվանկան, ինչպես միշտ, դասական կոշիկ է ընտրել՝ նախապատվություն տալով սպիտակ բարփրակրունկներին։ Դրանք հիանալիորեն լրացրել են կերպարը, որը հեշտությամբ  կարող են կրկնօրինակել խիստ գործնական կերպարների սիրահարները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, AP Photo/Alex Brandon



© NEWS.am STYLE