Շքեղ զգեստ. Իննա Խոջամիրյանի լուսանկարը՝ Մոսկվայից

15:15   1 հուլիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Դերսանուհին լուսանկարը տեղադրել է Facebook-յան էջում. նա շքեղ կարմիր զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ։ «Արի պարենք»,- մեկնաբանություններում գրել է նա՝ նշելով, որ լուսանկարն արվել է Մոսկվայում։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել հմայիչ դերասանուհուն, իսկ նրանցից մեկը գրել է. «Սիրում եմ քո տարբերվող տեսակը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում Իննան գեղեցիկ հարսանեկան զգեստ էր կրում։ Մազերը կապված էին։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել։ Այն, հավանաբար, արվել էր նկարահանումների ընթացքում։



© NEWS.am STYLE